|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը շարունակելու է իր նավթի արտահանումը ցանկացած պայմաններում: Այս մասին Ջիբրալթարում ձերբակալված իրանական «Grace 1» նավթային լցանավի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն, անդրադառնալով Միջերկրական ծովի արեւելքում, «Grace 1» լցանավի օրինական նպատակակետին, ասել է. «ԵՄ-ը, որը մշտապես դեմ է արտայայտվել ԱՄՆ-ի արտասահմանյան պատժամիջոցներին, չի կարող նման գործողություն իրականացնել, իսկ բրիտանական կառավարությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի իրանական լցանավի անօրինական ձերբակալմանը վերջ տալու համար»: