|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Իրանը գերազանցել է իրանական միջուկային գործարքով նախատեսված` ցածր հարստացված ուրանի պաշար, այն 300 կգ-ից ավելի է: Այդ մասին իր աղբյուրներին հղումով հայտնում էր Fars-ը:
РИА Новости-ն հայտնում է, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաստատել է տեղեկությունը: «Իրանը, ավելի վաղ հայտնած ծրագրերի համաձայն, հաղթահարել է հարստացված ուրանի` 300 կիլոգրամանոց ցուցանիշը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտնել էր իրանական միջուկային գործարքի շրջանակում իր որոշ պարտականությունների դադարեցման մասին, քանի որ ԱՄՆ-ը դուրս էր եկել դրանից: