|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բելառուսը ռուսական նավթի հետ կապված խնդիրների պատճառով դադարեցրել է բաց գույնի նավթամթերքի արտահանումը Լեհաստան, Ուկրաինա և Բալթյան երկրներ: Այդ մասին հայտարարել է Բելառուսական նավթային ընկերության ղեկավարի տեղակալ Սերգեյ Գրիբը. հայտնում է РИА Новости-ն:
«Ներկայումս պայմանագրային պարտավորությունները դադարեցվել են` մինչև ռուսական նավթի հետ կապված խնդիրների լուծումը»,- ասել է նա:
Անցյալ շաբաթ «Բելնեֆտեխիմ»-ը հայտնել էր, որ ռուսական նավթի որակն ընկել է: