|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ խոսակցություններ կան (չմանրամասնելով, թե հստակ ինչ նկատի ունի) , որ ՌԴ-ն, Սիրիան և Իրանը հարվածներ են հասցնում սիրիական Իդլիբ նահանգում, և պահանջել է կանգ առնել: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ո՞րն է նպատակը, ի՞նչ է դա ձեզ տալու: Վերջ տվեք»,- գրել է նա:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահն ասել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Իդլիբում, և հիշեցրել, որ 7 ամիս առաջ զգուշացրել է, որ ավիահարվածներ կհասցնի Սիրիայում քիմիական զենքի կիրառման համար: