|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացի ժողովրդին հղված իր հեռուստաուղերձում հայտարարել է, որ առանց տարակուսելու ավիահարվածներ կհասցնի Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին. գրում է BBC Russian-ը:
Նա խոստացել է, որ նրանք, ովքեր սպառնում են ԱՄՆ անվտանգությանը, ոչ մի տեղ ապաստան չեն կարողանա գտնել:
«Մենք կհետապնդենք երկրին սպառնացող ահաբեկիչներին, որտեղ էլ որ նրանք գտնվեն: Սա նշանակում է, որ ես առանց տարակուսանքի կսկսեմ գործել ընդդեմ խմբավորման ինչպես Սիրիայում, այնպես էլ` Իրաքում »,- հայտարարել է նա: