|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվան նախազգուշացնում է Իրանին` դուրս չգալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, դա վտանգավոր կլինի: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:
Հիշեցնենք, որ Իրանը դադարեցրել է միջուկային գործարքի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումը, և, ըստ Ռյաբկովի, կան կետեր, որոնք թույլ են տալիս Իրանին գործել այնպես, ինչպես երկիրը գործում է:
«Սակայն դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք Իրանի բոլոր քայլերի հետ: Հակառակը` մենք նախազգուշացնում ենք Իրանին` հրաժարվել գործարքից դուրս գալու մտադրությունից, ինչի մասին խոսվում է բարձր մակարդակով, եթե, օրինակ, ՄԱԿ-ի ԱԽ-ում դարձյալ հրատապ դառնան հակաիրանական պատժամիջոցները»,- ասել է Ռյաբկովը: