|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Կալիբր» համալիրի` մեծ հեռահարության թևավոր հրթիռով ցամաքային տարբերակը պետք է մշակել 2019-2020 թվականներին, նույն ժամկետում անհրաժեշտ է նաև ստեղծել մեծ հեռահարության հիպերձայնային հրթիռով ցամաքային համալիր: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախարարի` այդ քայլերը ձեռնարկվում են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը փետրվարի 2-ին դադարեցրեց իր մասնակցությունը Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին:
«Միևնույն ժամանակ, նրանք ակտիվորեն աշխատում են 500 կմ հեռավորությամբ կրակելու հնարավորությամբ ցամաքային հրթիռներ ստեղծելու ուղությամբ: Դա դուրս է պայմանագրային սահմանափակումներից: ՌԴ նախագահն, այդ իրավիճակի հետ կապված, հրահանգել է ՊՆ-ին` հայելային քայլեր ձեռնարկել»,- ասել է Շոյգուն: