|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի հետ կնքված Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու ձգտումը բացատրել է այն բանով, որ Վաշինգտոնը ցանկանում է հետքայլ անել միջուկային զինաթափման քաղաքականության հարցում. հայտնում է Вести-ն:
«Ոչ մի դեպքում չի կարելի չեղարկել զինաթափման վերաբերյալ նախկինում կնքված համաձայնագրերը: Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից հրաժարումը սխալ է»,- հայտարարել է նա Интерфакс-ի հետ զրույցում:
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս կգա 1987-ին կնքված` Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից: