|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից քաղաքական ապաստան խնդրելու հանգամանքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ժպիտով է ընդունում: Այդ մասին նա այսօր ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
Ի տարբերություն վերոնշյալ փաստին ժպիտով վերաբերվող գործընկերոջը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նման իրավիճակներին վատ է վերաբերվում: Նշում է, որ, բնավ, ցանկալի չէ, որ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյան, որն, ինչ-որ առումով, պետական գաղտնիք կրող է, ապաստան է խնդրում այլ երկրից:
Նշենք, որ ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին կալանավորելու մասին։