|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց օֆշորային սկանդալների, մասնավորապես` Պանամայի օֆշորային գործարքների մասին, որոնց առնչությամբ շոշափվում էր ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի անունը: Պատգամավորը հարցրեց, թե արդյո՞ք կառավարությունն ուսումնասիրել է այդ հարցը:
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` ասելով, որ գործը քննվում է, նախապատրաստվում են նյութեր՝ կոնկրետ Միհրան Պողոսյանի հետ կապված:
«ՀՀ կառավարությունն իր իրավասության շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է: Պարզապես կարևոր է հասցեականությունը` թե որ պետական մարմնից ինչ պետք է ակնկալել: Կառավարությունը մի քանի կարևոր քայլեր է իրականացրել և հետևողական կլինի՝ իր իրավասությունների շրջանակներում»,- ասաց նախարարը: