|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, Քաղաքացու օրից զատ, պատրաստվում են ապրիլի 23-ին, այնուամենայնիվ, «տակից» քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք, որ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը:
Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, ներքին կարգով հանձնարարական է իջեցվել՝ տեղերում ընդմիջման ժամին «ցերեկային փարթիներ» կազմակերպել եւ մեկ գավաթ շամպայն խմել՝«ՀՀ հպարտ քաղաքացիների հաղթանակի մեկամյակը տոնելու համար»:
Թերթին հայտնի է դարձել, որ ՔՊականներն արդեն երեկոյան մեծ խնջույք են նախատեսում երեւանյան հայտնի ռեստորաններից մեկում. չի բացառվում, որ քեֆն ավարտվի շքեղ հրավառությամբ»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: