|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Էրեբունիում ստեղծված ճգնաժամային իրավիճակին: Մասնավորապես վարչապետը նշեց, որ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք հարձակում են գործել Էրեբունիում գտնվող ոստիկանության ՊՊԾ տարածք՝ վերցնելով պատանդներ:
Սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հովիկ Աբրահամյանը ցավակցեց Արթուր Վանոյանի հարազատներին, ընկերներին:
«Այն ինչ տեղի ունեցավ, անթույլատրելի ու դատապարտելի է, որովհետև բռնությունների միջոցով անհնար է հասնել իրական փոփոխությունների: Իրավիճակը մտահոգիչ է, իշխանությունը ամեն ինչ անելու է հասնելու այդ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: