|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սերբիան խստորեն հավատարիմ կմնա չեզոք քաղաքականությանը և չի անդամակցի ՆԱՏՕ-ին: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նորարարությունների և տեխնոլոգիական զարգացման հարցերով նախարար Նենադ Պոպովիչը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք տեսնում ենք `ինչպես են Բալկանյան որոշ երկրներ տարիներ շարունակ ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն Սերբիան մնում է հավատարիմ չեզոք քաղաքականությանը` երկիրը երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Հանրապետության 99 տոկոսը ակնհայտորեն այդ դիրքորոշումն ունի, մենք հավատարիմ ենք ռազմական չեզոքությանը»,- ասել է նա: