|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ ներկայումս քննարկվող կոմյունիկեն կանդրադառնա վրացիներին հետաքրքրող չորս հիմնական հարցերի: Այս մասին Ապատուրայն ասել է Վրաստանի առաջին ալիքին տված բացառիկ հարցազրույցում:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հաղորդագրության մեջ, որը քննարկվում է այս պահին, երբ մենք ասում ենք, որ վրացիներին հետաքրքրող չորս հիմնական խնդիր է լինելու, նախ՝ դա համոզիչ ուղերձ կուղարկի, որ ՆԱՏՕ-ի դուռը կրկին բաց է: Վրացիները գիտեն, որ մենք վերջերս ունեցանք երկու նոր անդամ՝ Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան: Սա ապացույց է, որ դաշինքի դուռն իսկապես բաց է:
Երկրորդը կլինի ուժեղ ուղերձ հատկապես Վրաստանի համար, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, որ Վրաստանը հաստատ կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Միևնույն ժամանակ, մենք մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում Վրաստանին այն ամենի համար, ինչ նա անում է․ ես նկատի ունեմ նրա ներդրումը միջազգային անվտանգության և կայունության գործում», - ասել է Ապատուրայը: