|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, նրա անդամակցության հարցը չի քննարկվում։ «Fox News» հեռուստաալիքի եթերում այս հայտարարությունն է արել ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելլոգը։
Նա հիշեցրել է, որ դեռ 2008 թվականին Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բերնսը պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին ասել էր, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին անհասանելի նպատակ է:
«Մենք հստակ հայտարարել ենք՝ ՆԱՏՕ-ն քննարկումներից դուրս է։ Դուք ՆԱՏՕ-ի անդամ չեք դառնա», - հայտարարել է Քելլոգը։