|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Univision իսպանալեզու հեռուստաընկերության լրագրողները ձերբակալվել են երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հարցազրույցի ժամանակ: Այդ մասին, ըստ ТАСС-ի, հայտնել է հեռուստաընկերությունը:
«Երկրի ղեկավարին դուր չեն եկել լրագրողների հնչեցրած հարցերը, և նա հրամայել է դադարեցնել ձայնագրությունը, բռնագրավել տեխնիկան ու ձերբակալել 6 լրագրողների Կարակասի Միրաֆլորես պալատում»,- ասված է հեռուստաընկերության հաղորդման մեջ:
Վենեսուելայի ԶԼՄ-ների աշխատակիցների ազգային արհմիության տվյալներով` լրագրողներն արդեն ազատության մեջ են: