|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլին նամակով դիմել է Эхо Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին` կապված այն բանի հետ, որ ռադիոյի եթերում վիրավորական խոսքեր են հնչել Ադրբեջանի հասցեին. հայտնում է АПА-ն:
Դեսպանին դուր չեն եկել Յուլյա Լատինինայի մտքերը, որոնք նա բարձրաձայնել է Код доступа հաղորդման ժամանակ:
Ըստ դեսպանի` նա խեղաթյուրել է պատմական փաստեր` «ագրեսորին» որպես զոհ ներկայացնելով, և հերոսացրել Սերժ Սարգսյանին ու նրա թիմակցիներին, իսկ ադրբեջանցի ժողովրդին մեղադրել բոլոր հնարավոր մեղքերում:
Նշենք, որ հաղորդման ժամանակ Լատինինան պատմել է`ինչպիսի մեծ տարածքները ունեցել նախկինում Հայաստանը, հիշեցրել Ռամիլ Սաֆարովի մասին, խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հերոս է, ինչն էլ հունից հանել է ադրբեջանցիներին: