|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքական Yeni Şafak կայքը, որը հայտնի է իր հակահայկական և այլատյաց քաղաքականության քարոզչությամբ, վրդովվել է, որ Երուսաղեմի հայկական թաղամասում պատերին փակցված են մի քանի քարտեզներ, որոնք պատկերում են Հայոց ցեղասպանության օջախները, իսկ Թուրքիան՝ մասնատված:

Ըստ կայքի՝ այդ քարտեզները փակցվել են հայկական վանքերի մեկի կողմից: «Եթե պարզվի, թե ովքեր են պատռել այդ քարտեզները, կարող են ձերբակալություններ տեղի ունենալ: Որովհետև օկուպանտ Իսրայելը դա կորակի որպես «ազատության վրա հարձակում», - նշում է կայքը՝ հաղորդելով, որ թուրքական որոշ շրջաններ նշվում են որպես Հայաստան կամ Քուրդիստան. հայտնում է Yerkir.am-ը:
