|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս փուլում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար պայմաններ չի տեսնում. հայտնում է apsny.ge-ն:
«Ես պատրաստ չեմ այս ուղղությամբ կառավարությանը կամ օրենսդիր մարմնին որևէ խորհուրդ տալ»,- ասել է Զուրաբիշվիլին ուրբաթ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա կարծում է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, երկխոսության մեկնարկ կամ որևէ նոր հարաբերություն ներկայումս հնարավոր չէ՝ առանց «Վրաստանի գլխավոր գործընկերների» մասնակցության: