|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանն ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի ստորագրման շուրջ քննարկումներին. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում և Ադրբեջանում քննարկումներին երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման վերաբերյալ: Ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են: Ահա, թե ինչու այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարումը: Խոսքը հրադադարի ռեժիմի պահպանման, հումանիտար հարցերի լուծման, հաղորդակցության ապաշրջափակման մասին: Կարելի է ակնկալել, որ նման քայլերը պայմաններ կստեղծեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար», - նշել է Զախարովան: