|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը հերքում է «Ժամանակ» թերթի այսօրվա հրապարակումը, որում ասվում է որ նա պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին:
«Լուրը անհեթեթություն է, հերթական անգրագետ և դիլետանտ մոտեցում է մի պարզ պատճառով, որովհետև Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողական տեսչության կողմից ստուգումների արդյունքում, արձանագրությունների հիման վրա կազմված ակտում, հստակ նշված են 2014-2016 թվակաները: Ես Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ նշանակվել եմ 2017 թվականի օգոստոսի 9-ից»,- ասվում է Հովհաննես Սահակյանի տարածած հայտարարությունում: