|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանը հերքում է անհիմն մեղադրանքներն առ այն, որ իր դերն է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի դեմ զանգվածային հարձակման հարցում:
«Իրանի դերի հետ կապված մեղադրանքները հիմնված են քաղաքական պատճառների վրա: Իսլամական Հանրապետությունը չի միջամտում այլ երկրների, այդ թվում Պաղեստինի որոշումների կայացմանը։ Պաղեստինցիներն ունեն անհրաժեշտ կարողություն և կամք՝ պաշտպանելու իրենց ազգը և վերականգնելու իրենց իրավունքները՝ առանց Թեհրանի որևէ օգնության», - լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։