|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հրաժարվում է խոսել իր պաշտոնանկության մասին: Նաեւ չի մեկնաբանում շրջանառվող լուրերը, համաձայն որոնց` ինքը նույնպես հրաժարականի դիմում է ներկայացրել:
Այսօր Ազգային ժողովի նիստի ընդմիջման ժամանակ նրան մոտեցած լրագրողների հարցերին Ա. Գեւորգյանը հրաժարվեց պատասխանել եւ հեռացավ:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության մասին լուրերի տարածվելուց հետո խոսվում էր նաեւ, թե պաշտոնը թողնելու է նաեւ Արմեն Գեւորգյանը` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմին միանալու համար: Կան խոսակցություններ` Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քաղաքական դաշտ վերադառնալու մասին: