|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Փարիզի Saint Louis հիվանդանոցի կլինիկական հետազոտությունների, ամերիկյան, ֆրանսիական ու եվրոպական արյունաբանների ասոցիացիայի միելոպրոլիֆերատիվ հիվանդությունների ղեկավար, պրոֆեսոր Ժան Ժակ Քիլաջյանին:
Պրոֆեսոր Քիլաջյանը հակիրճ ներկայացրել է մասնագիտական իր մոտեցումները և ցանկություն հայտնել մասնակցելու Հայաստանում արյունաբանության ոլորտի զարգացմանը, աջակցելու արյունաբանական կենտրոնում Փարիզի Saint Louis հիվանդանոցում կիրառվող չափորոշիչների ներդրման հարցում:
Նախարարը ողջունել է առաջարկը և դրական գնահատել հայ անվանի մասնագետների ներգրավումը ոլորտի զարգացման գործում: