|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է Ղազախստանում իրավիճակի զարգացմանը։
«Տուժած ՌԴ քաղաքացիների մասին տվյալներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Ալմաթիում նախորդ չարտոնված ցույցերի ժամանակ տուժել է 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ, 40 մարդ հոսպիտալացվել է, որոնցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում են, այդ թվում՝ 4 ոստիկան։
Նշենք, որ չորեքշաբթի՝ հունվարի 5-ի առավոտյան բողոքի ցույցերը շարունակվել են Ղազախստանի մի շարք քաղաքներում։ Ալմաթիում բախումներ են սկսվել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Մի քանի ոստիկաններ ծեծի են ենթարկվել։
Ղազախստանի երեք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Կառավարությունը պաշտոնանկ է արվել. Ղազախստանի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում չտրվել սադրանքներին։