|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում Հանրապետությունում այսուհետ գործելու է մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա։ Այն տեղակայված կլինի պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը: Նրա խոսքով՝ նման մտադրություն ժամանակին եղել է, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է:
«Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորումը հնարավորություն կտա կենտրոնացնել մեր միջազգային կապերն այս ոլորտում», -ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ այսօր քաղցկեղով և արյան հիվանդություններով 10 երեխաներից 7-ը կատարյալ բուժվելու հնարավորություն ունի: