|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիներին ևս տեղափոխելու են Կահիրե: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»,- հայտնում է ԱԳՆ-ն:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Եգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ կան: