|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ֆրանսիայից սանիտարական ինքնաթիռ կժամանի` Արցախում Ադրբեջանի հրետակոծությունից վիրավորված Le Monde-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին տեղափոխելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում:
Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։