|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եգիպտոսի իշխանությունները զորքեր են մտցրել երկրի մայրաքաղաք Կահիրե: Նրանք հսկողության տակ են վերցնում քաղաքի կարեւոր օբյեկտները: Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները: Այսօր Եգիպտոսում նախատեսվում են բողոքի զանգվածային ակցիաներ` մի քանի հազար մարդկանց մասնակցությամբ: Դրանք պետք է սկսվեն հետկեսօրյա աղոթքից հետո: Որոշ տվյալներով` Կահիրեից տանող գլխավոր ճանապարհներին տեղակայվել են ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ուժերի հենակետեր:
Նախօրեին Եգիպտոսի իրավապահ մարմինները ձերբակալել էին «Եղբայր մահմեդականներ» իսլամական կուսակցության երեք առաջնորդների: Այդ խմբակցության անդամները եւս, ինչպես կասկածում են տեղի իշխանությունները, պատրաստվում են մասնակցել բողոքի այսօրվա գործողություններին:
Հիշեցնենք, որ այս շաբաթ զանգվածային ելույթների ալիք էր բարձրացել ամբողջ Եգիպտոսում£ Մարդիկ դժգոհ են կոռուպցիայից եւ գործազրկությունից:
Ընդդիմությունը տեղեկացնումմ է, որ հուզումների ժամանակ ոստիկանությունը սպանել է ինը մարդ եւ կալանել ավելի քան հազար ցուցարար: Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչները հայտնում են 500 ձերբալվածի մասին: