|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երեք երեխաների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց, որ երկու աղջիկները սկսել են ավելի շատ չափաբաժնով սնվել և որոշ չափով վերականգնել են իրենց քաշը: Իսկ տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բայց նրա մոտ էլ վիճակի կայունացման միտում կա:
Հիշեցնենք, որ հնգյակից երկու աղջիկը մահացել է` մայիսի 6-ին և 7-ին: