|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պարզվում է` մարմնի ավելորդ քաշով տառապող աշխատունակ ամերիկացիները երկրի բյուջեին տարեկան 153 մլրդ դոլարի վնաս են հասցնում:
Ըստ Գելափի ծառայության հետազոտությունների, որոնց մասնակցել են շուրջ 110 հազար ամերիկացի ծառայողներ և աշխատողներ, ԱՄՆ աշխատող քաղաքացիների 86%-ը խնդիրներ ունի առողջության, մասնավորապես` ավելորդ քաշի հետ, ինչի պատճառով էլ չի կարողանում աշխատանքն ավարտին հասցնել:
Այս ամենը հանգեցնում է աշխատանքի արտադրողականության կրճատմանը, ինչի արդյունքում բյուջե մտնող եկամուտները նվազում են:
Իդեպ, ԱՄՆ-ում աշխատողների միայն 14%-ն է զերծ խրոնիկ հիվանդություններից եւ ունի նորմալ քաշ: