|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում, սակայն հավելում է, որ պահպանվում է մահվան բարձր ցուցանիշը
«Հույս ունենք, որ առաջիկա շաբաթում ևս դրական դեպքերի թիվը կնվազի։ Հիվանդության տեմպի նվազումը մեզ թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել հիվանդանոցային ռեսուրսներով․ դրսում որևէ սպասող անձ չունենք։ Բոլոր այն անձինք, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, այս պահին հոսպիտալացվում են, ինչը շատ կարևոր է՝ պատշաճ և ճիշտ ժամանակին բժշկական օգնության տրամադրման առումով»,- ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։