|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանը չի պատրաստվում իր տարածքում օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ռուսական նոր ռազմաբազաներ բացել, բայց պատրաստվում է արդիականացնել Գյումրիում տեղակայված ռուսական բազան: Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Интерфакс-ի հետ զրույցում:
«Այս պահին Հայաստանում որևէ երկրի բազաների բացման մասին քննարկումներ հաստատ չեն տարվում: Մենք չունենք նաև նման հարցում ռուսական կողմից»,- ասել է նա:
Նախարարը հավելել է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ բազան մեծ նշանակություն ունի: «Ռուսաստանը մեծապես աջակցում է Հայաստանի զինված ուժերի ուժեղացմանը: Այս պահին մենք Ռուսաստանի հետ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև գործողությունների համատեղ պլանավորում»,- ասել է նա: