|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Գյումրիում իրականացված դաժան սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատավարությունը տեղի կունենա Գյումրիում ռուսական բազայի զինվորական դատարանում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իր՝ իրավիճակին ծանոթ աղբյուրները:
Նշվում է, որ այս որոշումն ընդունվել է ռազմական բազայի կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի հիման վրա:
Ըստ Интерфакс-ի մեկ այլ աղբյուրի՝ համաձայնեցվում է նաև համատեղ մեղադրական եզրակացության ներկայացման հնարավորությունը ` համաձայն Ռուսաստանի քրեական օրենսդրության:
«Դատարանը նաև քննելու է ռուսական զինվորական դատախազության կողմից ներկայացված մեղադրանքը, որը վերաբերում է զինված դասալքության փաստին», – ասել է աղբյուրը: