|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, Ադրբեջանում ռազմաքաղաքական ակտիվ գործունեություն է զարգացնում՝ սպառնալիք ստեղծելով Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Интерфакс-ի հետ զրույցում:
«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը և Թուրքիան երկխոսության զարգացման շատ դրական ժամանակահատվածում են գտնվում: Բայց ես ամեն դեպքում չէի անտեսի նման լուրջ վտանգը»,- ասել է նա:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ Անկարան նաև բացասական դեր է խաղում Ղարաբաղյան հարցում՝ բացահայտ աջակցելով Բաքվին քաղաքական և սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, դա զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում:
«Դա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, նաև` Ռուսաստանի հարավային ճակատում, որովհետև տեղի է ունենում Դաղստանի սահմանների մոտ»,- նշել է Վիգեն Սարգսյանը: