|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին` վերացնել Թուրքիայի նկատմամբ գործող բոլոր առևտրային պատժամիջոցները` հարաբերությունների ամբողջական կարգավորման նպատակով։ Այդ մասին նա ասել է Սոչի մեկնելուց առաջ, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտնում է ТАСС-ը:
«Եթե մենք ցանկանում ենք հասնել 100 մլրդ դոլարի առևտրաշրջանառության ցուցանիշին, պետք է արագ վերացնենք բոլոր այդ սահմանափակումները: Մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա: Պարոն Պուտինի հետ մենք մեծ ջանքեր ենք գործադրում առկա խնդիրների լուծման և երկու երկրների միջև հարաբերությունների` նախկին մակարդակի վերադարձի համար», - ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ կքննարկի այդ հարցը Պուտինի հետ հանդիպման ժամանակ: