|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին` դուրս բերել զորքերը Սիրիայից և կենտրոնանալ ճգնաժամի քաղաքական լուծման վրա. հայտնում է РИА Новости-ն:
«Խոսվում է այն մասին, որ ռազմական ճանապարհով սիրիական ճգնաժամը չի լուծվի: Այդ դեպքում թող դուրս բերեն իրենց զինվորներին այնտեղից, և ճգնաժամի լուծումները քաղաքական կլինեն: Եկեք միասին դեպի ընտրություններ տանող ուղիներ որոնենք»,- ասել է նա Սոչի մեկնելուց առաջ:
Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան դեմ էր, երբ ամերիկյան զորքերը 2003-ին մտան Իրաք:
Նշենք, որ այսօր Սոչիում սպասվում է նրա հանդիպումը ՌԴ նախագահի հետ: