|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի խստացված օրենսդրությունը, որը սահմանափակում է անկախ ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը, անհնար է դարձնում դրանց հետագա գործունեությունը: Այդ մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում. հայտնում է contact.az-ը:
Հոկտեմբերի 14-15-ը Բիրմայում կայանալիք` Արդյունահանվող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնության (EITI) նիստում կդիտարկվի այդ կառույցին Ադրբեջանի անդամակցության հարցը:
«EITI-ն պետք է ժամանակավորապես հեռացնի Ադրբեջանին կոալիցիայից և նշի անհրաժեշտ քայլերը անդամության վերականգնման համար: Ադրբեջանի վերջին քայլերը՝ ոչ կառավարական կազմակերպությունների ճնշումը, ցույց են տալիս, որ այդ երկիրն անտեսում է մարդու իրավունքները և միջազգային թափանցիկության պարտավորությունները»,- հայտարարել է Human Rigths Watch-ի ներկայացուցիչ Լիզա Միսոլը: