|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ամփոփեց ընթացիկ տարվա աշխատանքները: Նա տեղեկացրեց, որ այսուհետ չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի, ինքն արդեն փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել է պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ:
Հարցին, թե դեղերը չգրանցողը ներկրողն է, և քրեականացնելը կարող է ներկրողների ձեռքին գործիք դառնալ վաճառողների գլխին, նախարարը պատասխանեց, որ երբ ինչ-որ մեկին բռնեցնում են կաշառք տալիս, օրենքով պատիժ է սահմանված թե՛ կաշառք տվողի, թե՛ կաշառք վերցնողի համար: «Չի կարող բերողը մեղավոր լինել, վաճառողը` ոչ, դրա համար էլ պետք է դաշտն օրենքով կարգավորվի, և մեղավորները պատժվեն: Վաճառողը պարտավոր է ստուգել բոլոր փաստաթղթերը և նոր միայն ընդունել դրանք վաճառքի համար: Առողջապահության նախարարությունը թելադրում է խաղի կանոնները, և ոչ ոք չպետք է դրանք խախտի»,- ասաց Ալթունյանը: