|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ առողջապահության նախարարության` 2013թ. առաջին կիսամյակի կարիքների համար իրականացված գնման ընթացակարգերի արդյունքում ձեռք են բերվել 652 մլն դրամի հակադիաբետիկ դեղեր, 278 մլն դրամի` քրոնիկ երիկամային անբավարարության դեղեր, 154 մլն դրամի` հոգեմետ դեղեր, 59 մլն դրամի` հակաուռուցքային դեղեր, 44 մլն դրամի` այլ հիվանդությունների դեղեր։ Ընդամենը ձեռք են բերվել շուրջ 1,2 մլրդ դրամի դեղեր:
Այսպիսով, վեց ամսվա կտրվածքով դեղերի գնման ընթացակարգերի արդյունքում, 2012թ. պայմանագրային գումարների հետ համեմատած, տնտեսվել է 283.950.930 դրամ, 2013թ. նախահաշվային գների համեմատ` 226.236.540 դրամ, իսկ 2013թ. շուկայական միջին գների համեմատ` 1.403.798.860 դրամ: