|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր կառավարության նիստում ներկայացվեց քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցը, որով քրեականացվում են բուժաշխատողների նկատմամբ բռնությունները, բուժաշխատողի գործունեությանը խոչընդոտելը: Դրա նպատակն է կանխարգելել բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունները:
ԱԺ պատգամավորներ Հրայր Թովմասյանի և Կարեն Ավագյանի ներկայացրած նախագծի նախնական տարբերակում առաջարկվում է բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսել պատիժ` տուգանքի ձևով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու համար նախատեսել պատիժ` ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Սահմանվել է նաև պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ թե վտանգավոր բռնություն գործադրելով, այլ գործադրելու սպառնալիքով: Այդ արարքի համար պատիժ նախատեսել` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի բուժաշխատողի օրինական շահերի պաշտպանությունը: Նախագծի նպատակը ոչ թե պատժիչ համակարգի խստացումն է, այլ բուժաշխատողների նկատմամբ ոտնձգությունների կանխումն ու կանխարգելումը: