|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Վիեննայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի համանախագահությամբ կազմակերպված` Սիրիային աջակցող միջազգային խմբի հանդիպումից:
Ըստ թուրքական AA-ի` հանդիպման ընթացքում կայացված որոշումները դրանից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել են ԱՄՆ ԱԳ նախարար Ջոն Քերին, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը և Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միսթուրան:
Ըստ AA-ի` հանդիպման ընթացքում «տարօրինակ» զրույց է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի և ՌԴ արտգործնախարար Լավրովի միջև:
Դիմելով Ռուսաստանի իր գործընկերոջը` Չավուշօղլուն ասել է. «Դուք լուրջ դիվանագետ եք, մեր մեջ ամենափորձառուներից եք: Մեր նախագահը շատ պարզ արտահայտվել է, ես էլ կրկնում եմ` եթե ունեք ապացույցներ, որ Թուրքիան աջակցում է ԴԱԵՇ-ին, ես պատրաստ եմ հրաժարական տալ: Սակայն եթե չկարողանաք ապացուցել ձեր պնդումները, Ձեզ կհրավիրեմ Անթալիա` մինչև կյանքի վերջը Ձեզ հյուրընկալելու»: