|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հնարավոր այցը Վրաստան վրդովմունքի ալիք է բարձրացրել վրաց հասարակությունում. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Коммерсантъ -ը:
Մայիսին Թբիլիսիում կկայանա Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների հանդիպումը, որին պետք է մասնակցի նաև Ռուսաստանի ԱԳՆ նախարարը: Վրացական ընդդիմության ներկայացուցիչները խոստացել են դիմավորել Լավրովին զանգվածային ցույցերով, որի ընթացքում կհորդորեն իշխանություններին կիրառել նրա դեմ «օկուպացիայի մասին օրենքը»:
Մասնավորապես, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ռոման Գոցիրիձեն սպառնացել է Ռուսաստանի արտգործնախարարին «ջերմ» ընդունելությամբ: Դրանից բացի, նա քննադատել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որը թույլատրել է ռուս քաղաքական գործիչների նախորդ տարվա այցը։