|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի դեմ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար, նման քայլն անպատասխան չի մնա. նման հայտարարություն է հնչեցրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ըստ Demokrathaber-ի` նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանն ու Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը:
«ԱՄՆ-ի այս քայլը ճիշտ չենք համարում։ Նոր կառավարությունը դուրս է գալիս միջուկային համաձայնագրից, մինչդեռ եվրոպական երկրներն ու Իրանը ցանկանում են շարունակել համաձայնագիրը»,- ասել է Չավուշօղլուն։