|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայում հերթական զինված հարձակումն է կատարվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Իսկենդերունի շրջանում գտնվող շենքի վրա:
Ըստ Demokarthaber-ի՝ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած արդեն երկրորդ զինված հարձակման հետևանքով նյութական վնասներ են գրանցվել: Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել:
Այդ մասին կուսակցության պատասխանատու մարմինները զեկուցել են ոստիկանությանը, որը դեպքի վայրում ստուգումներ է անցկացրել:
Հարձակումն իրականացնողների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: