|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձավ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հավանականությանը:
«Մենք երբեք չենք դիմի, բայց եթե խաղաղության համար դա անհրաժեշտ լինի, մենք դեմ չենք լինի: Մենք որեւէ անգամ հանդես չենք եկել, որպեսզի տեղակայվեն խաղաղապահներ»,- ասաց նա:
Ճշտող հարցին` միջազգային գործընկերները պնդո՞ւմ են, որ խաղաղապահներ տեղակայվեն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նման խոսակցություններ կան, առաջարկություններ կան, բայց պնդումներ չկան: Սկսվել են բանակցությունները: Կան առաջարկություններ, որ անհրաժեշտության դեպքում կարող են տեղակայվել խաղաղապահ ուժեր: Համենայն դեպս, նման որոշում կայացված չէ: Խոսում ենք չեղած բաների մասին: Մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, մեր ժողովրդի վրա»: