|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ Հանրապետականը կմասնակցի «Ելք»-ի հրավիրած արտահերթին: «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող եք փարատել՝ Հանրապետական խմբակցությունը որևէ նպատակ չունի չմասնակցելու։ Մենք պետք է մասնակցենք արտահերթին»,- հավաստիացրեց նա:
Բաղդասարյանի խոսքով` արտահերթ նիստը ոչ մի նոր խնդիր չի լուծի, քանի որ կրկնվելու են այն նույն տեսակետները, որոնք հնչել են ԱԺ-ում նույն թեմայով նախորդ ամիս կազմակերպված լսումների ժամանակ։ «Լսումների ժամանակ եղածը պետք է կրկնվի։ Մենք մեր ելույթներով հիմնավորել ենք այսօրվա իրավիճակը, սակայն չենք զլանում ևս մեկ անգամ, հարգելով ընդդիմադիր գործընկներին, մասնակցել նիստին ու ևս մեկ անգամ ներկայացնել մեր տեսակետները», ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, թե վստահ չեն, որ ՀՀԿ-ն իրենց կազմակերպած արտահերթի կայացման համար քվորում կապահովի։
«Ելք» խմբակցության կողմից արտահերթ նիստ է հրավիրվել փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին: