|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իտալական La Stampa թերթը նյութ է հրապարակել, որում ասվում է, թե երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամների հետ ընթրիքի ժամանակ պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ՌԴ քաղաքացիություն և նախարարի պաշտոն է առաջարկել. հայտնում է Газета.ру-ն:
«Կարծում եմ՝ Իտալիայում ինձ քաղաքական կյանքի ծայրն են մղել, իսկ Պուտինն ինձ ասել է, որ պատրաստ է ինձ քաղաքացիություն և տնտեսության նախարարի պաշտոն տալ»,- իբր ասել է Բեռլուսկոնին:
Ինչ պաշտոն նկատի ունի Բեռլուսկոնին, «տնտեսության նախարար» աելով, թերթը չի բացատրում: Газета.ру-ն նշում է, որ նման պաշտոն ռուսական կառավարությունում չկա: