|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Միլանի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին. նրան կասկածում են անչափահաս աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունների եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
Այսօր համապատասխան հայցը ներկայացվելու է դատարան: Մեղադրող կողմը պահանջում է չձգձգել նյութերի ուսումնասիրությունը եւ հայցը քննել առանց նախնական լսումների:
Փետրվարի վերջին եւ մարտի կեսերին կվերսկսվեն վարչապետի դեմ հարուցված երկու այլ դատավարություններ եւս` կոռուպցիայի մեղադրանքով:
Եթե դատարանը Բեռլուսկոնիին մեղավոր ճանաչի` նրան սպառնում է 15 տարի ազատազրկում. տեղեկացնում Вести-ին: