|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ-ում այսօրվա կառավարությունը ընդունել է ենթաօրենսդրական ակտ, չունենալով դրա համար օրինական հիմք․ ԱԺ-ում անդրադառնալով ՊՈԱԿ-ների մասին օրենքին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Մարդիկ ընդունել են կառավարության որոշումը, որը պետք է հիմնված լինի ավելի բարձր իրավական ակտի, այսինքն՝ օրենքի վրա, բայց այդ հանգամանքը ուղղակիորեն չեն արել՝ հաշվի չառնելով էս Ազգային ժողովին և մտածելով, որ ցանկացած պահին էլ ցանկացած օրինական խոչընդոտ կարող են խախտել»,- ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ նախագիծը լուծում է երկու խնդիր։ «Կառավարության որոշման մակարդակից իջեցնել կառավարության որոշման կարգը ուղղակի սահմանելով՝ բերել գույքի կառավարում և տիրապետումը իջեցնել ներքև, և երկրորդը՝ ուղղակի մարդկանց, ում ղեկավար պաշտոն են առաջարկել, այդ խոստումը պահեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։